երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
 Ինչպե՞ս են Հովիկ Աբրահամյանի նախկին առանձնատան լուսանկարները հանրայնացվել․ «Փաստ»

Ինչպե՞ս են Հովիկ Աբրահամյանի նախկին առանձնատան լուսանկարները հանրայնացվել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին սոցցանցային տիրույթում ակտիվ քննարկման թեմա է դարձել ՀՀ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող՝ «Հաղթանակի» զբոսայգու դիմաց գտնվող առանձնատան ինտերիերը: Հիշեցնենք, որ առանձնատունը 2022 թվականին գնել էր գործարար Նարեկ Նալբանդյանի կինը՝ Լիլիթ Պետրոսյանը:

«Փաստ» թերթին ուշագրավ տեղեկություններ են հասել այն մասին, թե ինչպես են տան ներսից լուսանկարները հայտնվել հրապարակային դաշտում: Մեր ունեցած տեղեկություններով, Լիլիթ Պետրոսյանը ցանկացել է առանձնատան գրավով վարկ ձևակերպել հայաստանյան բանկերից մեկում: Համապատասխան աշխատակիցները, ինչպես և կարգն է, գույքը գնահատելու համար այցելել են առանձնատուն ու լուսանկարել այն, ինչպես ասում են, «ներսից ու դրսից»:

Դրանից հետո լուսանկարները հայտնվել են համացանցում: Արդյո՞ք նախկին կամ ներկա սեփականատերերը կդիմեն համապատասխան իրավական գործողությունների՝ առանձնատան ինտերիերի լուսանկարների հրապարակայնացման հետ կապված, ճշտել չհաջողվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: