շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ինչո՞ւ ՌԴ-ից ՀՀ քաղաքացիները դեռևս չեն կարողանում վերադառնալ հայրենիք. պարզաբանում է դեսպանը (տեսանյութ)

Ինչո՞ւ ՌԴ-ից ՀՀ քաղաքացիները դեռևս չեն կարողանում վերադառնալ հայրենիք. պարզաբանում է դեսպանը (տեսանյութ)

Այս օրերին Ռուսաստանից Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ դեռևս չեն կարողանում վերադառնալ հայրենիք: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հետ: Նա պարզաբանել է, թե ինչու այս օրերին հնարավոր չէ թռիչքներ իրականացնել և Ռուսաստանում մնացած հայերին Հայաստան բերել:

Բացի դրանից՝ դեսպանը տեղեկացրել է, որ հնարավորություն կա նրանցից շատերին շինարարական ոլորտում աշխատանքի տեղավորելու, սակայն նրանք հրաժարվում են, միայն երկու հարյուր հիսունն է մտափոխվել և անցել աշխատանքի: Առաջիկա տասը օրերի ընթացքում հնարավոր է ևս մեկ թռիչք իրականացնել, բայց, ցավոք, դարձյալ ոչ բոլորը կարող են Հայաստան վերադառնալ:

Սահմանել են առաջնահերթություններ, թե ովքեր կարող են առաջիկա թռիչքի դեպքում գալ հայրենիք:

«Օրվա ընթացքում մոտ 200-250 քաղաքացիներ ճամպրուկներով գալիս են օդանավակայան՝ ճշտելու՝ կա՞ թռիչք, թե՞ ոչ, և օրվա վերջում լքում են, բայց մոտ 40 մարդ գիշերում է օդանավակայանում: Չնայած մեր հորդորներին՝ մեկնել առաջարկված հյուրանոցները, հրաժարվում են»,- ասաց դեսպանը:

Նրա խոսքերով՝ օդանավերի խնդիր չկա, խնդիրը կազմակերպչական է. ոչ միայն Մոսկվայում, այլև Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում կան կուտակված մեր հայրենակիցները: Բացի դրանից՝ նաև կա խնդիր, որ Հայաստանը կարողանա ընդունել նրանց.

«Այսինքն՝ ոչ թե ուղղակի ընդունել և օդանավակայանից տուն ճանապարհել, այլ համապատասխան բոլոր, ըստ կարանտինի՝ պայմաններն իրականացնել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: