երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ինչո՞ւ են ռուսական երեք ալիքները ցուցադրվում ՀՀ-ում․ ՀՌԱՀ նախագահը պարզաբանել է

Ինչո՞ւ են ռուսական երեք ալիքները ցուցադրվում ՀՀ-ում․ ՀՌԱՀ նախագահը պարզաբանել է

ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե ինչպես են ռուսական երեք ալիքները հեռարձակվում հայկական մուլտիպլեքսում  և ինչո՞ւ ՌԴ-ում չի ցուցադրվում Հանրային հեռուստաընկերությունը։ 

«Չգիտեմ հայկական կողմից ինչու է վրիպել այդ համաձայնագրի լիցենզիան, որը պարզվում է, որ նման իրավական հետադարձ կետ ՌԴ–ում չկա։ Չեմ ուզում ասել, որ մեզ խաբել են, բայց մոլորության մեջ են գցել։ Այս հարցը ԱԳ նախարարների և համապատասխան նախարարությունների լուծման կարիքը ունի»,– ասաց նա։

Ըստ Հակոբյանի՝ ՀՌՀ–ն դեմ է, որ հայկական մուլտիպլեքսում եթեր հեռարձակվի որևէ օտար ալիք, բայց թե ինչո՞ւ ռուսականի հետ միարժամանակ եթեր չի հեռարձակվում նաև ամերիկյան CNN-ը, վերջինս պարզաբանեց․ «2021 թվականին այն հեռարձակվում էր, սակայն երբ փոխվեց տեսալսողական հեռարձակման օրենքը, նոր փոփոխությամբ հեռուստաընկերությունը չէր կարող ունենար լիցենզիա հեռարձակելու համար։ Եթե ՌԴ–ն նման ցանկություն հայտնել է, և համաձայնագիր է կնքել, ապա ամերիկյան կողմը, որին մենք նույնպես առաջարկեցինք համաձայնագիր, հրաժարվեց կնքել այն։ Մեզ բացատրեցին, որ կոմերցիոն հեռուստաընկերությունների լոբբինգ չեն անում, և բացատրեցին, որ CNN-ի նման ալիքները այդ կերպ չեն հեռարձակվում»։

  • Կիսվել: