կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Ինչո՞ւ են մեր երկրպագուները, հայրենասեր երկրպագուներն անում բաներ, որոնք վնասում են բոլորիս. Ալեն Սիմոնյան

Ինչո՞ւ են մեր երկրպագուները, հայրենասեր երկրպագուներն անում բաներ, որոնք վնասում են բոլորիս. Ալեն Սիմոնյան

Բոլորս սիրում ենք քննադատել մեկս մյուսին, և շատ հաճախ քննադատում ենք նաև մեր ֆուտբոլը: Այս մասին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
 
՛՛Բայց կան բաներ, որ ես, օրինակ, չեմ հասկանում, ինչո՞ւ են մեր երկրպագուները, հայրենասեր երկրպագուներն անում բաներ, որոնք վնասում են բոլորիս:
 
Օրինակ՝ ինչի՞ համար է պետք անել բաներ, որի համար Հայաստանի ֆեդերացիան պետք է գումար վճարի՝ որպես տուգանք, ինչո՞ւ է պետք պայթեցնել ռումբեր, վառել կրակներ, որոնց համար ամեն անգամ մեզ հազարավոր եվրո գումար են տուգանում: Լավ, ինչի՞ համար է պետք Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ, երբ 0-5 հաշվով պարտվում ենք, 63-րդ րոպեն է, մեր ֆուտբոլիստը դժվարությամբ հարձակման է գնում, հենց իր ականջի տակ այնպիսի ուժգին պայթյուն հնչեցնել, որ 15.000 մարդ վեր թռնի ամբողջ մարզադաշտում:
 
Սա ի՞նչ է էլի..
 
Սա լավ մշակույթ չէ, սա լավ երկրպագելու ձև չէ՛՛,-նշել է նա:
 

  • Կիսվել: