ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ղեկավարվում ԽՍՀՄ սահմաններով, երբ Ադրբեջանն այն մերժում է. Զոհրաբյան

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ղեկավարվում ԽՍՀՄ սահմաններով, երբ Ադրբեջանն այն մերժում է. Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հարցեր է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.

 

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ սահմանների ճշտման միակողմանի գործողությունները կատարելիս հիմք է ընդունում ԽՍՀՄ սահմանները և GPS համակարգի տվյալները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ է արդյոք, որ 1991թ. հոկտեմբերի 18-ին ընդունված Ադրբեջանի Հանրապետության անկախության սահմանադրական ակտով Ադրբեջանի Հանրապետությունը իրեն համարում է 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը և ոչ թե՝ ԽՍՀՄ կազմի մեջ մտած Ադրբեջանի իրավահաջորդը:

Այս դեպքում, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ղեկավարվում ԽՍՀՄ սահմաններով, երբ Ադրբեջանն այն մերժում է:

Արդյո՞ք հաջորդ քայլով Նիկոլ Փաշինյանը չի ղեկավարվելու Ադրբեջանի կողմից 1918-1920թթ. իրեն վերագրած տարածքների սահմաններով:

Արդյո՞ք ՀՀ կառավարությունը՝ ի դեմս վարչապետի, նպատակ է դրել արդարացնել Ադրբեջանի ակնկալիքները:

Ես այսպես եմ պատկերացնում իրավիճակը, պետք է բոլոր հնարավոր հակասություններն օգտագործել Ադրբեջանի միակողմանի պահանջները մերժելու կամ վատագույն դեպքում ձգձգելու համար: Բայց վարչապետն ինքն է կարծես հակասությունները փորձում վերացնել Ադրբեջանի օգտին»:

  • Կիսվել: