շաբաթ, օգոստոս 15
15 / 8 / 2026
Հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից. ԵՊՀ խոսնակը մանրամասներ է հայտնում

Հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից. ԵՊՀ խոսնակը մանրամասներ է հայտնում

Նախնական վարկածով՝ հոսանքի տատանումից է եղել հրդեհը։ Այս մասին հայտնեց ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը։

«Այժմ հրդեհը մարված է, փրկարար ծառայություններն էլ համապատասխան  գործողություններ են իրականացնում»,- հայտնել է նա։

Ինչպես արդեն հայտնել ենք, ԵՊՀ-ում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով մեկ մարդ մահացել է, 3 հոգի՝ հոսպիտալացվել։

  • Կիսվել: