երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ինչ տարբերություն՝ փո՞ղ ես գողանում, թե՞ հող, նույն տեսակի հանցագործությունն է. Տիգրան Ավինյան

Ինչ տարբերություն՝ փո՞ղ ես գողանում, թե՞ հող, նույն տեսակի հանցագործությունն է. Տիգրան Ավինյան

Այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Շավարշ Գրիգորյանին ասաց. «Պարոն Շավարշ Գրիգորյան, ձեզ պետք է խնդրեմ իրավաբանական վարչության հետ զբաղվել մեր եղած գլխավոր հատակագծի այն նվազագույն փոփոխություններով, որոնք որ հնարավոր են, որովհետև դա հիանալի առիթ է Երևան քաղաքի դեմ  ամնաանտրամաբանական որոշումներ կայացնելու համար, հիմնվելով նրա վրա, որ գլխավոր հատակագիծ չկա: Կարծում եմ դա էլ իրավական առումով այդպես միանշանակ չի, և այս երկարաձգումը ուղղակի նվազագույն փոփոխություններով պարոն Սեդոյանենց հետ պետք է իրականացնել»:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ շատ կարևոր, որ այդ աշխատանքներն իրականացվեն այն տրամաբանությամբ, որ այդ հատակագիծը ունենանք նաև GIS քարտեզի վրա:

«Հողազավթումների մասով կարծում եմ ընդհանուր այն մոտեցումը, որ տարիների ընթացքում կրկին պետությունը, քաղաքը այս հարց վերաբերյալ ունեցել է՝ սխալ մոտեցում է, որովհետև ի՞նչ տարբերություն պետական բյուջեից ես փող գողանում, քաղաքապետարանի բյուջեից ես փող գողանում, թե հող ես գողանում և վրան կառույց ես կառուցում և ասում, որ էս հողն իմնա: Ի՞նչ տարբերություն դու փող ես գողանում, թե հող ես գողանում, դա նույն տեսակի հանցագործությունն է, և այստեղ էլ պետք է իրավաբանական վարչության հետ հասկանալ, թե ինչպես ենք խստացնում, որ ուղղակի էս վերաբերմունքը քաղաքի նկատմամբ վերանա: 21-րդ դարնա, հիմա էլ մարդիկ գիտակցելով, որ դա իրենցը հողը չի, գնում են համայնքային հողի վրա կառուցում ին-որ բան, հետո ասում՝ մարդ ես, սրանք կգնան, մյուսները կգան մի բան կլինի, չի լինի, ու դուք կերաշխավորեք, որ չլինի»:

  • Կիսվել: