երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Մարտի 22-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհի 2-րդ կմ-ում իրականացվում են քարաթափման մաքրման աշխատանքներ, ճանապարհը երկկողմանի փակ է։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Աշոցքի, Սևանի, Հրազդանի, Գավառի, Մեղրիի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։

Ապարանի, Արթիկի, Դիլիջանի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

  • Կիսվել: