երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին՝ 10։10-ի դրությամբ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին՝ 10։10-ի դրությամբ

Հունվարի 13-ին՝ ժամը 10։10-ի դրությամբ, առատ ձյան և բքի պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը, Լծեն- Տաթև և Տաթև-Աղվանի ավտոճանապարհները փակ ե/ն կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Աբովյանի, Հրազդանի, Գավառի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում, Ջաջուռի, Քեթիի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է։

Գավառի, Գորիսի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Հարժիս- Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

  • Կիսվել: