հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ինչ իրավիճակ է Հայաստանի աշխատաշուկայում հուլիսի 1-ի դրությամբ

Ինչ իրավիճակ է Հայաստանի աշխատաշուկայում հուլիսի 1-ի դրությամբ

Միասնական սոցիալական ծառայությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի իրավիճակը 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝
  • ՄՍԾ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 62.5 հազար մարդ.
  • ՄՍԾ տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 45.8 հազար աշխատանք փնտրող՝ աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման և այլ հարցերով.
  • ՄՍԾ տարածքային կենտրոնները համագործակցել են 18.5 հազար գործատուի հետ, որից հավաքագրվել է 6458 չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 684-ը նոր ստեղծված աշխատատեղ են.
  • աշխատանքի է տեղավորվել 6689 աշխատանք փնտրող (3824-ը՝ կին, 1444-ը՝ երիտասարդ, 80-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ).
  • Տարեսկզբից տարբեր պատճառներով դադարեցվել է 11342 գործազուրկի կարգավիճակը:

  • Կիսվել: