հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ինչ են արձանագրել ճանապարհային ոստիկանները սեպտեմբերի 14-ից 20-ը (տեսանյութ)

Ինչ են արձանագրել ճանապարհային ոստիկանները սեպտեմբերի 14-ից 20-ը (տեսանյութ)

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը մայրաքաղաքում, Երեւան մտնող ճանապարհներին եւ մարզերում:

ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 14-ից 20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում ՃՈ ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ծառայողները ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 247 տրանսպորտային միջոց, որից 13-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ, իսկ 234 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել համապատասխան փաստաթղթեր չունենալու եւ այլ խախտումների համար: 20 վարորդ վարչական տույժի է ենթարկվել մեքենայի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտման համար:

Նույն ժամանակահատվածում ՃՈ ՃՊԾ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարզերում իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 92 տրանսպորտային միջոց, որոնցից երկուսը եղել են առանց համարանիշի, 60-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ, 17 մեքենաների ԱՊՊԱ պայմանագրերը ժամկետանց էին, իսկ 16 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել հողմապակու լուսաթափանցելիության խախտման համար:

 

  • Կիսվել: