երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Սեպտեմբերի 18-ի գազանջատումների մասին

Սեպտեմբերի 18-ի գազանջատումների մասին

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 18-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 23/7, 23/14, 27, 27/3, 27/7, 27/9, 27/20, 27/23, 27/24, 27/29, 27/35, 27/43, 27/65, 29/13, 29/14 առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը, հայտնում է «Գազպրոմ Արմենիա»-ն։

Սեպտեմբերի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի նաև Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր-Արեշ 11-րդ փողոցի թիվ 72 բազմաբնակարան շենքի, 11-րդ փողոցի թիվ 55-ից մինչև 63/5, 22-րդ փողոցի թիվ 1-ից 42 առանձնատների, Ազատամարտիկների փողոցի թիվ 87, 89 բազմաբնակարան շենքերի և թիվ 49-ից մինչև 75 առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 2024 թվականի օգոստոս ամսին մատակարարված (վերահաշվարկված) բնական գազի և գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման մատուցված ծառայության արժեքի վճարման վերջնաժամկետը 2024 թվականի սեպտեմբերի 16-ն է:

Սեպտեմբերի 16-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բաժանորդների գազամատակարարման դադարեցման աշխատանքները կսկսվեն սեպտեմբերի 20-ից:

 

  • Կիսվել: