երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Իմ թոռները վարակվել են կորոնավիրուսով. Ծառուկյան

Իմ թոռները վարակվել են կորոնավիրուսով. Ծառուկյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն Աջափնյակում հանդիպում էր քաղաքացիների հետ:

Հանդիպման ժամանակ նա ասել է, որ իր թոռները վարակվել են կորոնավիրուսով՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի այն դիտարկմանը, թե երեխաները նեղվում են դիմակ կրելուց: 

Ծառուկյանը, մասնավորապես, ասել է. ՛՛Ես վարակվել եմ, ինձ վարակել ենմ եւ վարակվել են իմ թոռները: Թոռները՝ փոքրահասակ երեխաները, ջերմություն ունենում են 1-2 օր, այնուհետեւ նրանք առանց դեղի լավանում են, նրանք երիտասարդ, աճող օրգանիզմ են:

Դուք տեսել եք` երեխան մի օր ջերմություն ունենում է, ու լավանում է, դա հիմնական վտանգավոր է տարեցների համար, իմունիտետով թույլ մարդկանց համար: Երեխաները դպրոց մասկայով ո՞նց կարան գնան՛՛:

  • Կիսվել: