«Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակային հավաստագրեր հանձնեց մի խումբ լուսավորների. Թևոսյան
«Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակային հավաստագրեր հանձնեց մի խումբ լուսավորների՝ արտերկրում ուսում ստանալու համար: Կրթվեք ու վերադարձեք հայրենիքը շենացնելու, սիրելիներ: Ձերն է ապագան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Թեւոսյանը:
«Լուսանկարում՝ «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանը և կրթաթոշակառու Լաուրա Պողոսյանը, որը Լոնդոնի արքայական քոլեջում ուսանելուց հետո կստանա կենսաքիմիկոսի մագիստրոսական աստիճան»,-հրապարակած լուսանկարին կից՝ գրել է պատգամավորը:



