հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ընտանիքը մերժել է՝ պատճառաբանելով, որ Երևանից դուրս չի գալու․ «Իմ քայլը» հիմնադրամի պարզաբանումը

Ընտանիքը մերժել է՝ պատճառաբանելով, որ Երևանից դուրս չի գալու․ «Իմ քայլը» հիմնադրամի պարզաբանումը

«Իմ քայլը» հիմնադրամի պարզաբանումը Յուրիկ Քալաշյան և Քրիստինե Մամոյան ամուսինների բազմազավակ ընտանիքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Հայտարարությունում ասված է․

📍Մեկ տարվա ընթացքում Հիմնադրամն ընտանիքին առաջարկել է առնվազն երեք տարով տեղափոխվել Նոր Խարբերդում մեկ այլ բարերարի տրամադրած երեք հարկանի առանձնատուն, որն ուներ մոտ 1000 քմ հողատարածք և խոշոր եղջերավորների համար նախատեսված գոմ ու կերի ամբար։ Այլ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ՝ Հիմնադրամը հանձն է առել ընտանիքին տրամադրել գույք, տնկիներ և ընտանի կենդանիներ։ Ընտանիքը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում զբաղվել գյուղատնտեսությամբ և ապրել Երևան քաղաքից դուրս։

📍Հիմնադրամն ընտանիքի մորը՝ Քրիստինեին, առաջարկել է անցնել վերապատրաստումներ, աշխատանք գտնելու համար ձեռք բերել հմտություններ, որից Քրիստինեն պարբերաբար հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ երեխաներին է խնամում:

📍Հիմնադրամն ընտանիքին առաջարկել է դիմել պետական «Այլ վայր» ծրագրին, որը նախատեսում է ընտանիքին գյուղում տան վարձակալության ֆինանսավորում և աշխատանքի տրամադրում։ Ընտանիքը մերժել է՝ պատճառաբանելով, որ Երևանից դուրս չի գալու։

📍Քրիստինեին առաջարկվել է նույն դպրոցում մաքրողի աշխատանք, որից նա հրաժարվել է։

Նշենք, որ ընտանիքն արդեն մեկ տարի է ապրում է հիմնադրամի ֆինանսավորմամբ, սակայն նրանց տեղյակ է պահվել, որ պետք լքեն տրամադրված բնակարնը։ Ընտանիքում կա 8 երեխա, նրանք բողոքում են, որ պետությունը հոգ չի տանում իրենց մասին։

  • Կիսվել: