երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը կհերքի Արմեն Գևորգյանի վերաբերյալ տարածած զրպարտչական տեղեկությունները. փաստաբան

«Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը կհերքի Արմեն Գևորգյանի վերաբերյալ տարածած զրպարտչական տեղեկությունները. փաստաբան

ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը և փաստաբան Մուշեղ Շուշանյանը հերքելու են Արմեն Գևորգյանի վերաբերյալ տարածած զրպարտչական տեղեկությունները և վճարելու են 2,800,000 ՀՀ դրամ որպես փոխհատուցում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

«Ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն'  ամբողջ գումարը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Շնորհակալ եմ Դատարանին (դատավոր' Արթուր Ստեփանյան) արդար և օբյեկտիվ դատական ակտի համար։

Այլեւս իրողություն է, որ Արմեն Գևորգյանը  կապ չունի իրեն վերագրվող արարքների հետ, իսկ պատգամավորին և փաստաբանին պետք է հարց հղել Ադրբեջանի լրտես հանդիսացող անձի խոսքերը տարածելով ինչ խնդիր են լուծել»,- գրել է նա:

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը դատական հայց էր ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի, ինչպես նաև փաստաբան Մուշեղ Շուշանյանի դեմ: Խոսքը վերաբերում է Յուրի Վարդանյանի գործի շուրջ մի քննարկման, որի ժամանակ պատգամավորը և փաստաբանը հայտարարություններ են արել, որոնք, ըստ Արմեն Գևորգյանի պաշտպանի, նրա անմեղության կանխավարկածը խախտում են:

  • Կիսվել: