Իմ մոտ ընկերներից մեկը կորոնավիրուսի կասկածներ ունի․ Մարիամ Փաշինյան
Իմ մոտ ընկերներից մեկը կորոնավիրուսի կասկածներ ունի: Այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը։
«Ինֆեկցիոնում է, կորոնավիրուսի թեստ է հանձնել և շուրջ 11 ժամ պետք է մնա մեկուսացած, հիվանդասենյակներից մեկում: Հետը խոսելիս լսեցի, թե ինչպես է բուժքույրը ասում. ցավդ տանեմ, չմտածես ամեն բան լավ է լինելու, թեստի պատասխանները բացասական են գալու, հեսա քեզ ուտելիք ենք բերելու, դուխով:
Կեցցեն մեր բժիշկները»,- գրել է նա։