շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Իմ Գյումրի» նախաձեռնության առաջնորդը դադարեցրել է հացադուլը. նա հանդիպել է կառավարության ներկայացուցչի հետ (տեսանյութ)

«Իմ Գյումրի» նախաձեռնության առաջնորդը դադարեցրել է հացադուլը. նա հանդիպել է կառավարության ներկայացուցչի հետ (տեսանյութ)

«Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնության առաջնորդ Արտյոմ Թումանյանը դադարեցրել է հացադուլը: Հիշեցնենք, որ նա մայիսի 14-ից սկսած հացադուլ էր հայտարարել՝ փահանջելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գա Գյումրի ու հանդիպի իր հետ:

Նա հայտարարել էր, որ երկրում պայթյունավտանգ իրավիճակ է, եւ անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Կառավարությունից անմիջապես արձագանքել են Արտյոմ Թումանյանի պահանջին։ Առաջարկվել էր, որ Թումանյանն ինքը գնա կառավարություն ու ներկայացնի մտահոգությունների առիթը:

Արտյոմ Թումանյանը չմանրամասնեց, թե կառավարությունում կոնկրետ ում հետ է հանդիպել, եւ ինչ հարցրեր են քննարկվել, սակայն խոստացավ՝ հետագայում հենց իր բարձրացված խնդիրների ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկվեն, այդ մասին կխոսի հարապարակայնորեն:

Մանրամասները՝ ՛՛Ցայգ՛՛ հեռուստաընկերության տեսանյութում .

  • Կիսվել: