երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իմ և Ռուբենի պապան ասում էր՝ ազնիվ ապրելու համար պետք է լինես շատ ուժեղ. Ռուբեն Վարդանյանի քույր

Իմ և Ռուբենի պապան ասում էր՝ ազնիվ ապրելու համար պետք է լինես շատ ուժեղ. Ռուբեն Վարդանյանի քույր

Մեր հայրն ասում էր. «Ազնիվ լինելը շահեկան է, բայց ազնիվ լինելու համար պետք է շատ ուժեղ լինես»։ Մենք բոլորս պետք է ուժեղ լինենք։ Այս մասին երթի սկզբում ասել է ադրբեջանցիների կողմից կալանավորված Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի նախկին պետնախարարի քույրը՝ Մարինա Ալեսը։

Նա կոչ է արել միավորվել եւ շտկել անցյալում թույլ տրված սխալները։

«Այս երթը կազմակերպվել է ոչ Վարդանյանի ընտանիքի կողմից։ Նախաձեռնողներն են ոչ անտարբեր երիտասարդները: Ես մտածում եմ, որ այս օրհասական կետում, որում գտնվում ենք, կարևոր է միասնությունը: Քաղաքակիթ մարդուն բնորոշ մենք պետք է միմյանց մեջքին կանգնենք, միասնաբար սատար լինենք մեր հայրենիքին և հանուն նրա կյանքը տվածներին»,- նշեց նա՝ հավելելով, որ հայ ժողովուրդն այս պահին պետք է շատ ուժեղ լինի:

Նա շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար։ 

Նշենք, որ Երեւանում տեղի է ունենում երթ՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի եւ Արցախի այլ գործիչների, որոնց գերեվարել է Ադրբեջանը։

Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը սեպտեմբերի 27-ին գերի էր ընկել ադրբեջանցի զինվորականների ձեռքը։ Նրա դեմ հարուցվել են անհեթեթ եւ շինծու մեղադրանքներ։

Ադրբեջանական ԶԼՄ-ները սեպտեմբերի 30-ին տեղեկացրել են նաեւ Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի ձերբակալման մասին։ Նշվել է, որ նրա դեմ եւս հարուցվել է քրեական գործ։ Տեղեկացվել է նաեւ ադրբեջանցիների կողմից Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանի, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Արշավիր Ղարամյանի եւ Արցախի պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Մանուկյանի ձերբակալման մասին։

  • Կիսվել: