ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Իմ անունով WhatsApp հաշիվ է բացվել այլ հեռախոսահամարից, չպատասխանեք հաղորդագրության․ Փամբուխչյան

Իմ անունով WhatsApp հաշիվ է բացվել այլ հեռախոսահամարից, չպատասխանեք հաղորդագրության․ Փամբուխչյան

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը հայտնել է, որ իր անունով WhatsApp հաշիվ է բացվել այլ հեռախոսահամարից հորդորել, զգոն լինել․

«Հնարավոր է՝ ստանաք հաղորդագրություններ, որոնք կարող է թվալ, թե ուղարկված են իմ կողմից, բայց դա ես չեմ։

Նման հաղորդագրություններ կարող են գալ ոչ միայն WhatsApp-ից, այլև Telegram-ից կամ այլ հարթակներից։

Խնդրում եմ՝

— Չպատասխանել նման հաղորդագրություններին,

— Չսեղմել հղումների վրա,

— Չտրամադրել անձնական տվյալներ։

Այս մասին հայտնում եմ, որպեսզի տեղեկացված և զգոն լինեք։

Խնդրում եմ, նախքան արձագանքելը, միշտ վստահ լինել, որ հաղորդագրությունը իսկապես իմ կողմից է»։

  • Կիսվել: