Իլոն Մասկը մտածում է նոր սոցիալական ցանց ստեղծելու մասին
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտնել է, որ լրջորեն մտածում է նոր սոցիալական ցանց ստեղծելու մասին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Իլոն Մասկ, կմտածեի՞ք նոր սոցիալական ցանց ստեղծելու մասին: Մեկը, որը կունենա բաց կոդով ալգորիթմ, որտեղ խոսքի ազատությունը և դրա հարգմանը առաջնահերթություն կտրվի, որտեղ քարոզչությունը նվազագույն մակարդակում կլինի: Կարծում եմ, մեզ նման հարթակ է անհրաժեշտ»,- այս մասին գրել Twitter-ի օգտատերերից մեկը, իսկ Մասկը վերջինիս հարցին պատասխանելով գրել է.«Ես լրջորեն մտածում եմ այդ մասին»:


