չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024

Իջևանի ոստիկաններն ու Տավուշի մարզի պարեկները թմրանյութ են հայտնաբերել

Մայիսի 17-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Կիրանց գյուղի մոտ ուժեղացված ծառայություն իրականացնելիս Իջևանի ոստիկաններն ու Տավուշի մարզի պարեկները ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու պատճառով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա:

Իրավապահները նկատել են, որ Երևանի բնակիչ 59-ամյա վարորդը մեքենայի մեջ եղած ծխախոտի տուփը թաքցնում է գրպանում: Ոստիկանները խնդրել են ներկայացնել ծխախոտատուփը, սակայն վարորդն այն նետել է և հայտնել, թե դա իրենը չէ:

Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով վարորդն ու 66-ամյա ուղևոր երևանցի տղամարդը տեղափոխվել են ոստիկանության Իջևանի բաժին, իսկ «Օպելն» ու վարորդի նետած ծխախոտի տուփը վերցվել են հատուկ պահպանության:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ծխախոտի տուփի մեջ հայտնաբերվել է կաթուցիչ` դեղնականաչավուն կանեփանման զանգվածով:

Վարույթ իրականացնող մարմինը կայացրել է որոշում՝ նրանց ձերբակալելու վերաբերյալ: Մայիսի 20-ին նրանք ազատ են արձակվել:

Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: