Իջևանցիները փակել են Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը (ուղիղ)
Իջևանցիները փակել են Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը։ ԲՆակիչները պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ։ Նրանք պարզաբանում են պահանջում մարզի սահմանամերձ գյուղերի հետ կապված։
Ինչպես հայտնում է InfoPort.am—ի Իջևանի թղթակիցը՝ ակցիան կազմակերպում են և մասնակցում են «Դաշնակության» իջևանյան կառույցի անդամները։
Նշենք, որ մարտի 7-ից համացանցում տեղեկություններ են տարածվում, որ Տավուշում ադրբեջանական ծանր հրետանու կուտակումներ կան, իսկ ռուս խաղաղապահները ադրբեջանցի զինվորականները սահմանային ճշգրտումներ են անում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ լուրը հերքվել է թե ՊՆ-ի կողմից, թե Տավուշի մարզպետարանից, թե անձամբ Տավուշի մարզպետի կողմից։