կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ԻԻՀ խորհրդարանի հայ պատգամավորներն այցելել են Իրանի ռադիոհեռուստատեսության արտասահմանյան թողարկումների բաժին

ԻԻՀ խորհրդարանի հայ պատգամավորներն այցելել են Իրանի ռադիոհեռուստատեսության արտասահմանյան թողարկումների բաժին

Իրանի իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շավերդյանը և Սպահանի ու հարավային իրանահայերի պատգամավոր Ռոբերտ Բեգլերյանը երկուշաբթի օրը նոր տարվա շեմին այցելել են Իրանի ռադիոհեռուստատեսության կազմակերպույան արտասահմանյան թողարկումների բաժին և հայերեն ռադիոժամ, գրում է parstoday.com-ը:

Իսլամական խորհրդարանում հայ պատգամավորներն այս այցի ընթացքում հանդիպել և զրուցել են կազմակերպության արտասահմանյան թողարկումների բաժնի տնօրեն՝ դոկտոր Ահմադ Նորուզիի և հայերեն ռադիոժամի տնօրեն Ալիռեզա Հասանյանի և Իսլամական խորհրդարանում ռադիոհեռուստատեսության հարցերով ընդհանուր տնօրեն Սաիդ Սոլթանիի հետ: նրանք նաև այցելեցին տարբեր բաժիններ, այդ թվում՝ «Իրան-Փրես» միջազգային լրատվական գործակալություն և Ալ-Ալամ հեռուստացանց:

Իսլամական Խորհրդարանի հայ պատգամավորների հայերեն ռադիոյի հետ ամբողջական զեկույցը և բացառիկ հարցազրույցը կհրապարակվեն լրատվության հաջորդ բաժիններում։

 

  • Կիսվել: