երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Իգոր Խաչատուրովն ազատ է արձակվել

Իգոր Խաչատուրովն ազատ է արձակվել

Այսօր առավոտյան  ոստիկանները բերման էին ենթարկել Իգոր Խաչատուրովին։

Լրագրողների հետ զրույցում Խաչատուրովն ասել է, որ արդեն ազատ է արձակվել.«Այս անգամ գործ չկարողացան կարել, 3 ժամ եմ այնտեղ մնացել։ Շատ լավ եմ գնահատում շարժման ընթացքը»։

Նշենք, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վաղ առավոտից։ Մասնավորապես, փակ են Երևան-Աշտարակ և Երևան-Արմավիր ավտոճանապարհները: Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նախօրեին խոստացել էր, նույնպես ինքն է փակել ճանապարհը։ Նա սեւ ամենագնացով փակել է Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկը. Մյուս ցուցարարները փակել են Ազատության, Մաշտոցի, Տիգրան Մեծի, Կորյունի, Մոսկովյան, Տերյան, Հին Երևանցի փողոցները։

Բերման ենթարկվածների թվում են ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանը, Աշոտ Սիմոնյանը, նաեւ Իգոր Խաատուրովը, երգիչներ Արսեն Գրիգորյանը, Դավիթ Ամալյանը, բժիշկ Գեւորգ Թամամյանը: Այս պահին բերման ենթարկվածների թիվը 240 է:

  • Կիսվել: