չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ի՞նչ կապ ունի պաշտոնյա, ոչ պաշտոնյա, եթե խախտել է օրենքը, պիտի տուգանվի. նախարարը՝ Ալեն Սիմոնյանի ու Անդրանիկ Քոչարյանի մասին

Ի՞նչ կապ ունի պաշտոնյա, ոչ պաշտոնյա, եթե խախտել է օրենքը, պիտի տուգանվի. նախարարը՝ Ալեն Սիմոնյանի ու Անդրանիկ Քոչարյանի մասին

Դիմակ կրելը օրենքի պահանջ է ու օրենքի առաջ բոլորը հավասար են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի դիմակ չկրելու դեպքին։

Նա ընդգծեց՝ դիմակի կրումն այս պահին ցանկությամբ չէ։

«Հայաստանում ունենք լարված համաճարակային իրավիճակ ու բոլորը պետք է ենթարկվեն օրենքի պահանջին», - ասաց նախարարը։

Հարցին՝ պե՞տք տուգանվեն, նախարարն արձագանքեց. «Իհարկե, ինչ կապ ունի պաշտոնյա, ոչ պաշտոնյա, եթե անձը խախտել է օրենքը, պիտի տուգանվի»։

  • Կիսվել: