երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Ի՞նչ է տալու մեզ հանքի շահագործումը. Քարաբերդում հանրային լսումներն անցնում են լարված

Լոռու Քարաբերդ համայնքում ոսկու հանքավայրի արդյունահանման շուրջ հանրային լսումներն անցնում են լարված ու թեժ։ Սենյակը, որտեղ անցկացվում է հանրային լսումը, լեփ լեցուն է։ Գյուղի բնակիչները դեմ են հանքի շահագործմանը՝ պատճառաբանում են տարածքն աղտոտվելու է, առաջանալու են էկոլոգիական խնդիրներ։

«Ի՞նչ է տալու հանքը մեզ, իրենց գրպաններն են լցնելու։ Միշտ էլ եկել են խոստումներով, ու վատ է եղել»,-բղավում են գյուղի բնակիչները։

 «Քաղաքացու Ձայն» նախաձեռնությունը մանրամասնում է, որ «Զով-Գուժ» ՍՊԸ-ն երկրորդ հանրային քննարկման փորձն է ձեռնարկել Լոռու մարզի Փամբակ համայնքի Քարաբերդ բնակավայրում՝ Քարաբերդի ոսկու հանքավայրում արդյունահանման նպատակով երկաբանական հետազոտությունների աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանև փորձաքննության հայտի վերաբերյալ։

Նախորդ փորձը ձախողվել էր․ բնակիչները չէին ցանկացել լսել նախաձեռնողներին։

  • Կիսվել: