ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ի՞նչ է կատարվում հանրապետության ԲԿ-ներում․ պատգամավորի ահազանգը

Ի՞նչ է կատարվում հանրապետության ԲԿ-ներում․ պատգամավորի ահազանգը

Ազգային ժողովի ԼՀԿ խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է քաղաքացիներից ստացած դիմում.

«Մեզ են դիմել Շիրակի մարզի Աշոցք բնակավայրի Տիրամայր Նարեկի անվան հիվանդանոցի աշխատակիցները, ովքեր պնդում են, որ իրենց անընդհատ ստիպում են անվճար արձակուրդի դիմում գրել մեկ ամսով։ Հակառակ պարագայում կազատվեն աշխատանքից։ Նշվում է, որ հիվանդանոցը մաքրում է մեկ մաքրարար՝ ամսվա վերջում վճարվելով 11000 դրամ։ Հիմա էլ աշխատողներին ստիպում են 5000 դրամով թեստավորվել։ Աշխատողներն անելանելի վիճակում են։

Հիմք ընդունելով Ազգային ժողովի կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ ենթակետը՝ խնդրում եմ ուսումնասիրել խնդիրը և հնարավոր միջոցառումներ ձեռնարկել խնդրին լուծում տալու համար»։

 

  • Կիսվել: