երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ի՞նչ անել ջրհեղեղի ժամանակ (մաս 2)

Ի՞նչ անել ջրհեղեղի ժամանակ (մաս 2)

ՆԳՆ-ն ներկայացրել է ջրհեղեղի ժամանակ վարքականոնների երկրորդ մասը.

Ի՞նչ անել ջրհեղեղի ժամանակ
 
- Մինչև կառավարման մարմինների համապատասխան ցուցումները մնացեք ապաստարաններում:
 
- Աղետի կապոցը թրջվելուց զերծ պահեք:
 
- Եթե տանն եք, ապա ոչ մի դեպքում մի օգտվեք կենցաղսպասարկման համակարգերից` երկրորդածին աղետներից խուսափելու համար:
 
- Մի փորձեք կտրել-անցնել ջրային հոսքը. 15 սմ խորության ջրի արագ հոսքը վտանգավոր է մարդու համար, իսկ 50 սմ-ը` անանցանելի սովորական մեքենաների համար:
 
- Ծանծաղ տեղերն անցնելիս հագեք ջրակայուն պինդ կոշիկներ և օգտվեք ձեռնափայտից:
 
- Եթե օգնության կարիք ունեք, ապա տվեք աղետի ազդանշան (խարույկ, բղավոց, կրակոց, դրոշներ, ազդանշան և այլն):
 
Առաջին մասը կարող եք ընթերցել այստեղ:
 

  • Կիսվել: