Հյուսիսային պողոտայում ցուցարարների ու ոստիկանների միջև քաշքշուկ տեղի ունեցավ
Հյուսիսային պողոտայում, որտեղ ՛՛Հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն իր համակիրների հետ երթ էր անում, քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ. ոստիկանների և ցուցարարների միջեւ սկսվեց քաշքշուկ։
Վանեցյանն ասաց. ՛՛Ժողովուրդ ջան, չենք տրվում սադրանքներին, որևէ մեկը ոստիկանի հետ չի ընդհարվում։ Ոստիկաննե՛ր, պահե՛ք ձեզ ձեր լիազորությունների շրջանակում։ Հիմա բոլորս գնում ենք Ազատության հրապարակ՛՛:
Ավելի ուշ Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոստիկանների պահվածքը խոսում է այն մասին, որ նրանք սադրում են։


