ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հյուսիսային մաքսատան տարածքում կատարված գողության դեպքը բացահայտվել է

Հյուսիսային մաքսատան տարածքում կատարված գողության դեպքը բացահայտվել է

Մայիսի 15-ին ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հյուսիսային մաքսատան հատուկ պահպանվող տարածքում կայանված «Մերսեդես-Ե 280» ավտոմեքենայից մի երիտասարդ գողանում է դետալներ: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ 27-ամյա երիտասարդը նշված ավտոմեքենայից տարբեր դետալներ է գողացել և թաքցրել կողքին կայանված «Մազդա» ավտոմեքենայի մեջ: Ձեռնարկվում են միջոցառումներ` «Մերսեդեսի» սեփականատիրոջը գտնելու ուղղությամբ: Վնասի չափը պարզվում է:

Գողոնն առգրավված է:

Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: