հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարում է Կիմ Խաչատրյանի անվան կրթաթոշակի ամենամյա մրցույթ

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարում է Կիմ Խաչատրյանի անվան կրթաթոշակի ամենամյա մրցույթ

Հոկտեմբերի 31֊ին, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ, ԵՊԲՀ ուսանող, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակ Կիմ Խաչատրյանի հիշատակի օրն է։

Ի հիշատակ հավատավոր ընկերոջ` ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարում է Կիմ Խաչատրյանի անվան կրթաթոշակի ամենամյա մրցույթ:

Մրցույթին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանության հետևանքով ուսումը շարունակում են ՀՀ բուհերում։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը՝

https://forms.gle/6fvQ9138Ttfv5Wtr9

Անհրաժեշտ փաստաղթերի ցանկը՝

Ինքնակենսագրական (CV)

Անձնագիր (2-5 էջերը)

Տեղեկանք բուհից` Արցախի Հանրապետության ուսհաստատությունից ՀՀ ուսհաստատություն տեղափոխվելու մասին

Էսսե՝ «Արցախյան մտորումներ անցյալի, ներկայի և ապագայի շուրջ» խորագրով

Երաշխավորագիր (բնութագիր) դասախոսի կողմից (լրացուցիչ)

Հասարակական ակտիվությունը հաստատող տեղեկանքներ, եթե կան

Պատերազմի մասնակից ուսանողների պարագայում, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանման կողմից տրամադրված տեղեկանք կամ զինվորական հաշվառման գրքույկի առաջին և համապատասխան նշմամբ էջերի պատճենը (լրացուցիչ)

Դիմելու վերջնաժամկետը 2023թ. դեկտեմբերի 25-ն է։

Հայտադիմումը լրացնելուց հետո մրցույթի մասնակիցները կստանան իրենց էլ. փոստի հասցեին ուղարկված հաստատող նամակ։

Այնուհետև՝ կրթաթոշակի հայտարարված մրցույթի արդյունքում ստացած հայտերից մրցութային հանձնաժողովի գնահատմամբ կընտրվեն «Արցախյան մտորումներ անցյալի, ներկայի և ապագայի շուրջ» խորագրով հինգ լավագույն էսսեները, որոնք էլ առանձին մրցութային կարգով կներկայացվեն մեր էջի հետևորդների դատին։

Այնուհետև, մինչև 2024թ. հունվարի 20-ը ներառյալ ամենաշատ հավանում ստացած էսսեի հեղինակը կարժանանա առանձին մրցանակի։

Իսկ ընդհանուր մրցույթի արդյունքում կրթաթոշակի արժանացած ուսանողների անունները կհայտարարվեն 2024թ․ հունվարի 30-ին։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով՝ +37493471990 կամ գրել էլ․հասցեին` [email protected] և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության պաշտոնական էջին՝ https://linktr.ee/arf_naum

  • Կիսվել: