հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ դեսպանի հետ

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ դեսպանի հետ

Սեպտեմբերի 22-ին ՌԴ դեսպանատանը ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը և Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպում են ունեցել ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստանի ներքաղաքական զարգացումների, Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող գործընթացների, Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության, Մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: