երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՅԴ-ական երիտասարդները «հարգեցին ժողովրդավարության հիշատակը»

ՀՅԴ-ական երիտասարդները «հարգեցին ժողովրդավարության հիշատակը»

Այսօր ԵՄ հայաստանյան ներկայացուցչության գրասենկակից դիմաց մի խումբ ՀՅԴ-ական երիտասարդներ բողոքի ակցիա իրականացրին՝  դուդուկի հնչյունների ներքո վառած մոմեր դնելով ու ծաղիկներ խոնարհելով, իրենց խոսքով, ժողովրդավարության հիշատակին։

՛՛Մենք այստեղ ենք, որ կատարենք հարգանքի տուրք նվիրված Հայաստանում երբեմնի եղած եւ գործող ժողովրդավարությանը, որը վաղաժամ վախճանվեց այսօրվա կառավարական ռեժիմի եւ տիկնոջ գործունեության արդյունքում: Հիմա մոմեր կվառենք եւ ծաղիկներ կխոնարհենք՝ ժողովրդավարության հիշատակը հարգելով՛՛,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ նկատի ունենալով ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին։

Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում ունեն «R.I.P Democracy Armenia», «Go home», «Shame on you», «Դուք Կովկասում նոր բռնապետ եք աճեցնում», «Բռնապետությունը ժողովրդավարություն մի անվանեք», «Բացեք ձեր աչքերը» գրությամբ ցուցապաստառներ։

Մասնակիցները նշեցին, որ դժգոհ են Վիկտորինի գործունեությունից: ՛՛Այս կինը լռում է՝ տեսնելով Հայաստանում ժողովրդավարության տապալումները՛՛,-նշեցին ակցիայի մասնակիցները:

 

 

 

  • Կիսվել: