Հույսերն իզուր են. Փաշինյանը՝ տուգանքների չեղարկման մասին
Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ լուրեր են շրջանառվում, թե այն վարչական տուգանքները, որոնք մինչև հիմա կիրառվել են, չեղարկվելու են:
՛՛Ուզում եմ ասել, որ այսպիսի հույսերն իզուր են, քանի որ հակահամաճարակային կանոնների համար սահմանված տույժերը չեն չեղարկվելու, և դրանք պետք է վճարվեն՝ չնայած նրան, որ մեր խնդիրը քաղաքացիներին տուգանելը չէ, քաջալերելն է: Սակայն եթե դա տեղի չի ունենում, դրանից պետք է բխի պատասխանատվություն՛՛,-հավելեց վարչապետը:



