հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հուսով եմ՝ մեր սերունդը կկարողանա այնպես ապրել, որ ապագա սերունդները պայքարեն միայն անձնական նպատակների համար. Սիրուշո

Հուսով եմ՝ մեր սերունդը կկարողանա այնպես ապրել, որ ապագա սերունդները պայքարեն միայն անձնական նպատակների համար. Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն սպասում է երրորդ երեխային, որին լույս աշխարհ կբերի արտերկրում:

Երգչուհին նոր լուսանկարների շարք է հրապարակել՝ կից գրելով․ «Պայքար»․ ողջ պատմության ընթացքում հայերին ուղեկցող բառ ու ճակատագիր։ Պայքար երկիր չկորցնելու համար, հայ մնալու համար։ Հուսով եմ մեր սերունդը կկարողանա այնպես ապրել ու պայքարել, որ ապագա սերունդները պայքարեն միայն անձնական նպատակների ու երազանքների համար։ Որ երեխաներ ունենալիս մտահոգությունը լինի ոչ թե երկիր ունենալու հարցը,այլ այդ ապահով երկրում ուրախ երեխաներ մեծացնելը»։

 

  • Կիսվել: