կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հուսամ՝ այնպես չի լինի, որ Մակարավանք էլ չկարողանանք գալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Հուսամ՝ այնպես չի լինի, որ Մակարավանք էլ չկարողանանք գալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Ես ձեզ հստակ ասում եմ՝ հերթը Տավուշինն է եւ չեմ չափազանցնում, հնարավոր է մի օր գա եւ Մակարավանք էլ չկարողանանք բարձրանալ, սա շատ մեծ ողբերգություն է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Մակարավանքում իր քարոզի ժամանակ ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ դիմելով վանքում գտնվող դպրոցականներին:

«Ամիսներ առաջ մենք նաեւ Գանձասարի սրբավայր էինք գնում, Ամարաասի սրբավայրն էինք գնում, Շուշի էինք գնում, հիմա չենք գնում: Հուսամ՝ այնպես չլինի, որ Մակարավանք էլ չկարողանանք գալ: Ոչ թե որ չուզենանք, այլ պարզապես չկարողանանք: Եւ հենցա յս տարիքից ձեր մեջ ամեն ինչ շատ պարզ ու հստակ լինի, եթե ձեր ուսուցիչները ձեզ չպատմեն, դուք պետք է ստիպեք, որ պատմեն: Մենք չենք կարող մեր հայրերի ժառանգությունը՝ մեր հայրենիքը, սրբավայրերը, մեր հերոսների շիրիմները, մեր գերեզմանները, իրենց սխրանքը հենց այնպես լքել, թողնել: Ես ձեզ հստակ ասում եմ՝ հերթը Տավուշինն է եւ չեմ չափազանցնում, հնարավոր է, մի օր գա եւ Մակարավանք էլ չկարողանանք բարձրանալ, սա շատ մեծ ողբերգություն է: Ձեզ ուզում են հետ պահել էն մտքից, երեխեք ջան, որ դուք հայրենիք չունեք: Ձեր գրքերն էլ է այդպես գրվում, ձեր շուրջն էլ է այդպես խոսվում: Ձեզ կարող են միայ սովորեցնել, որ դուք գնացեք, փող աշխատեք, մեծ տուն սարքեք, մեքենաներ ունեցեք, լավ կերեք, լավ խմեք եւ այլն»,- ասաց նա:

Բագրատ Սրբազանն ասաց, որ այսօր հայրենիքի մի մեծ հատված կորցրել ենք, համենայն դեպս այս պահին, եւ խնդրեց ուսուցիչներին ու աշակերտներին, որ անձնական ուրախությունը չփնտրեն ուրիշների մահվան հաշվին:

«Քոչվորները, ոչխարապահները իրենց համար հայրենիք դարձրեցին, նրանք ովքեր մեծ կրթություն ունեցող, զարգացած էին, այն դարձրեցին արոտավայր: Ոչ մեկ չպետք է մոռանա այս մասին, մեզ համար պիտի դառնա նոր սխրանքներ գործելու առիթ, այս  խոցված, հարվածված վիճակից բուժվելու առիթ: Վստահ եմ երեխաները շատ ավելի լավ են պատկերացնում՝ ինչ է կատարվել»,-ասաց նա՝ խնդրելով ուսուցիչներին հայրենիքի հիշողությունը չկտրել երեխաներից:

  • Կիսվել: