կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հունվարի մեկից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար նոր դրույքաչափեը կհաշվարկվեն ըստ քաղաքի գոտիավորման

Հունվարի մեկից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար նոր դրույքաչափեը կհաշվարկվեն ըստ քաղաքի գոտիավորման

Հունվարի մեկից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար կսահմանվեն նոր դրույքաչափեր, որոնք այսուհետ կհաշվարկվեն ըստ քաղաքի գոտիավորման:

«Ա» գոտում կայանման
մեկ ժամի համար սահմանված է 300 դրամ,
մեկ օրվա համար` 2 000 դրամ,
մեկ շաբաթվա` 5 000 դրամ,
մեկ ամսվա՝ 18 000 դրամ,
իսկ մեկ տարվա` 160 000 դրամ:

«Բ» գոտում կայանման մեկ ժամի համար
սահմանված է 200 դրամ,
մեկ օրվա դեպքում՝ 1000 դրամ,
մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ,
մեկ ամսվա` 4000 դրամ,
մեկ տարվա համար՝ 24. 000 դրամ:

Ընդ որում, «Ա» գոտու ավտոկայանատեղիում կայանելու համար համապատասխան ժամանակահատվածի վճարումը տարածվում է նաև «Բ» գոտու նկատմամբ։

  • Կիսվել: