երեքշաբթի, մայիս 24
24 / 5 / 2022
Հունվարի 22-ից ուժի մեջ են մտնում հանրային վայրեր այցելությունների նոր սահմանափակումները

Հունվարի 22-ից ուժի մեջ են մտնում հանրային վայրեր այցելությունների նոր սահմանափակումները

Վաղվանից՝ հունվարի 22-ից, ուժի մեջ են մտնում հանրային վայրեր այցելությունների նոր սահմանափակումները (ՀՀ առողջապահության նախարարի թիվ 02-Ն հրաման՝ https://clck.ru/ahfT6): Այս մասին տեղեկացնում են ԱԱՏՄ-ից:

Հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, մարզասրահների հաճախորդները, գրադարանների, թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները տվյալ վայր մուտք գործելիս պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։

Տվյալ պահանջը չի վերաբերում հղիներին, բացարձակ հակացուցում ունեցողներին և նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացածներին, որոնք ունեն մինչև 90 օրվա վաղեմության ՊՇՌ հետազոտության դրական արդյունք։

  • Կիսվել: