երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Հունվարի 20-ից ուժի մեջ է մտնում ինքնակամ շինությունների օրինականացման նախագիծը

Հունվարի 20-ից ուժի մեջ է մտնում ինքնակամ շինությունների օրինականացման նախագիծը

Հունվարի 20-ից ուժի մեջ է մտնում ինքնակամ շինությունների օրինականացման նախագիծը, հայտարարել է Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։

«Այս օրենքի տրամաբանությամբ մենք տվեցինք ևս մեկ տարի ժամկետ՝ հունվարի 20-ից մինչև  2026 թ-ի դեկտեմբերի 31-ը, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան հաշվառել այն ինքնակամ կառույցները, որոնք արտացոլված են 2021 թ-ի ՀՀ օդային լուսանկարում», – նշել է Թովմասյանը։

Նա հավելել է, որ քաղաքացիները, ովքեր ունեն նման ինքնակամ շինություններ, հնարավորություն կստանան չափագրել դրանք, մուտքագրել չափագրողի կողմից էլեկտրոնային համակարգ և ստանալ հաստատում, որ իրենց շինությունը հաշվառված է։ Այնուհետև նրանք կարող են դիմել համապատասխան համայնք՝ օրինականացման հարցը քննարկելու համար։

  • Կիսվել: