ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հունվարի 1-ից բուժաշխատողների հավաստագրման գործընթացն իրականացվելու է առցանց՝ Բուժաշխատողների ռեգիստրում

Հունվարի 1-ից բուժաշխատողների հավաստագրման գործընթացն իրականացվելու է առցանց՝ Բուժաշխատողների ռեգիստրում

Հունվարի 1-ից բուժաշխատողների հավաստագրման գործընթացն իրականացվելու է առցանց՝ Բուժաշխատողների ռեգիստրում: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտը։

Առողջապահության յուրաքանչյուր մասնագետ Ռեգիստրում պետք է ունենա իր անձնական հաշիվը, որտեղ կարող է առցանց դիմում-հայտ ներկայացնել՝ մասնագիտական գործունեության իրավունք ընձեռող հավաստագիր ստանալու համար, ինչպես նաև հետևել գործընթացին:

Էլեկտրոնային առողջապահության համակարգում հունվարի 1-ից կարող են գործունեություն իրականացնել միայն այն բուժաշխատողներն, ովքեր Ռեգիստրում ունեն օգտահաշիվ։

Հարցերի դեպքում զանգահարել՝ 011300077, 043237134։

Գրանցվելու քայլերի հաջորդականությանը կարելի է ծանոթանալ ուղեցույցում` https://nih.am/home/register

  • Կիսվել: