երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հունվար ամսվա ընթացքում ԲԸՏՄ-ն արձանագրել է շուրջ 120 իրավախախտում

Հունվար ամսվա ընթացքում ԲԸՏՄ-ն արձանագրել է շուրջ 120 իրավախախտում

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է 2024 թվականի հունվար ամսվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը: Ըստ այնմ՝

ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 118 դեպք:

Ստուգում
ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 22 հանձնարարագիր։
Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 18 հաշվարկ՝ 54.479.337 ՀՀ դրամի չափով։
Կայացվել է տույժ նշանակելու մասին 60 որոշում, նշանակվել 8.500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 2 վարչական վարույթ:
Տրվել է պարտադիր կատարման 14 հանձնարարական՝

  • վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ – 6,
  • ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն – 2,
  • ընդերքօգտագործման և ընդերքի պահպանություն – 2։
  • վիճակագրական հաշվետվություններ – 2,
  • մթնոլորտային օդի պահպանություն – 1,
  • հողերի օգտագործում և պահպանություն – 1

Գործունեության կասեցում
9 տնտեսավարող սուբյեկտի գործունեության կասեցում՝

  •  առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության – 5,
  •  առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության – 2,
  •  առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության – 2։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 36 գործ (ընդհանուր՝ 6.962.062 ՀՀ դրամ)։
ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 9.040.333 ՀՀ դրամ:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 51 դեպք։
Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 88 հաշվարկ՝ 82.319.216 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 10 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 21 որոշում, նշանակվել 2.200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 7 վարչական վարույթ:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 22 դեպք։
Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 55 հաշվարկ՝ 10.984.055 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 20 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 4 որոշում, նշանակվել 530.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 3 վարչական վարույթ:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 9 դեպք։
Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 25 հաշվարկ՝ 81.008.118 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 9 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 4 որոշում, նշանակվել 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 5 վարչական վարույթ:
Իրականացվել է 3 չափագրման աշխատանք՝ ավազանման լեռնային զանգվածի արդյունահանման դեպքերով։

Ընդերքի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 2 դեպք։
Հարուցվել է 1 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 6 որոշում, նշանակվել 650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում
Արձանագրվել է 9 դեպք։
Հարուցվել է 9 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 11 որոշում, նշանակվել 550.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետական փորձաքննություններ
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 2.500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

  • Կիսվել: