Հունիսը բացարձակ ռեկորդակիր է մետեոդիտարկումների պատմության ողջ ընթացքում․ Սուրենյան
Հունիսին Երեւանում եւ Արարատյան դաշտում ջերմաստիճանային ռեկորդ է սահմանվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է երկրի գլխավոր օդերեւութաբան Գագիկ Սուրենյանը։
«Նախկին ջերմաստիճանային ռեկորդը գրանցվել է 1998թ. եւ կազմել +39,2-ից +39,4 աստիճան։
Ներկա շոգը Հայաստանում աննախադեպ է մետեոդիտարկումների պատմության ողջ ընթացքում։ Այսպես, մայրաքաղաքի որոշ հատվածներում գրանցվել է +41,2, ինչը երկու աստիճանով բարձր է նախկին ջերմաստիճանային ռեկորդից, որը երբեւէ գրանցվել է մեր կողմից»,- ընդգծել է Սուրենյանը։
Հունիսին գրանցված բարձր ջերմաստիճանային ֆոնը գերազանցել է կլիմայական նորմը 8-10 աստիճանով։ Դա, ինչպես նշել է օդերեւութաբանը, կապված էր տարածաշրջան տաք օդային զանգվածների ներթափանցմամբ Իրաքից եւ Իրանից։ Բայց, Սուրենյանի խոսքով, այդ գործընթացը սկսվել էր զգալիորեն ավելի վաղ, ոչ թե հուլիսին, ինչպես սպասվում էր, այլ հունիսի առաջին 10 օրերին։
«Արդյունքում՝ հունիսի կեսին պրոցեսը զգալիորեն սվեց։ Մեզ մոտ ստեղծվեց իրավիճակ, երբ, սկսած հունիսի 15-ից եւ վերջացրած հունիսի 29-ով, գրեթե ամեն օր երկրի մի շարք շրջաններում, այդ թվում եւ Արարատյան դաշտում, ինչպես նաեւ Երեւանում, սահմանվեց ջերմաստիճանային ռեկորդ, որը երբեւէ գրանցվել է մեզ մոտ»,- տեղեկացրել է Սուրենյանը։