շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հունաստանում ՀՀ դեսպանը ծաղկեպսակ է զետեղել Սրբազան Գնդի անմահ զինվորների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ, ներկա գտնվել տոնական շքերթին

Հունաստանում ՀՀ դեսպանը ծաղկեպսակ է զետեղել Սրբազան Գնդի անմահ զինվորների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ, ներկա գտնվել տոնական շքերթին

Հունաստանի ազգային «Օխի» օրվա կապակցությամբ Թեսալիայի մարզկենտրոն Լարիսայում աշխատանքային այցով գտնվող Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցել է հակաֆաշիստական պայքարում  էական դեր խաղացած Լարիսա քաղաքի մայր տաճարում` Սուրբ Աքիլեասում մատուցված Սուրբ պատարագին։ Այս մասին հայտնել է դեսպանությունը:

Հաջորդիվ Թեսալիայի մարզային և քաղաքային ղեկավարության, Հունաստանի քաղաքական և ռազմական ուժերի ներկայացուցիչների հետ մասին դեսպան Մկրտչյանը ծաղկեպսակ է զետեղել Սրբազան Գնդի անմահ զինվորների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։  Այնուհետև դեսպանը ներկա է գտնվել տոնական շքերթին։

 

  • Կիսվել: