շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հունական Կալամատա քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան

Հունական Կալամատա քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան

Հունական Կալամատայի քաղաքապետարանն արձագանքել է տեղի հայ համայնքի խնդրանքին եւ հավանություն տվել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի տեղադրմանը:

Հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին Հայ առաքելական եկեղեցու Հունաստանի եկեղեցու թեմի առաջնորդ, Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանի մասնակցությամբ:

Արարողությանը մասնակցել են տեղի պաշտոնյաներ եւ պատգամավորներ, որին նախորդել էր Սուրբ Նիկոլայի մատուռում մատուցված պատարագը: Մատուռը տեղի հայ համայնքին է տրամադրվում ժամերգություններ կատարելու համար:

  • Կիսվել: