հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Հուլիսի 1-ից մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը, գործելու է 6 հանրային լողափ. ՇՄՆ

Հուլիսի 1-ից մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը, գործելու է 6 հանրային լողափ. ՇՄՆ

«Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափերում մեկնարկել է լողափնյա սեզոնը։ Գործելու է 6 հանրային լողափ, որտեղ առկա են հետևյալ անվճար ծառայությունները՝

  • Խաղահրապարակներ
  • Հանդերձարաններ
  • Ցնցուղարաններ
  • Շվաքարաններ

Հանրային լողափերում իրականացվելու է ջրափրկարարական ծառայություն, գործելու են բուժկետեր, Էկոպարեկային և Ջրային պարեկային ծառայության կողմից ապահովվելու է հասարակական կարգի պահպանությունը։ Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։

  • Կիսվել: