հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հուլիսի 1-3-ը 4 ահազանգ է ստացվել ՀՀ տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ

Հուլիսի 1-3-ը 4 ահազանգ է ստացվել ՀՀ տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 1-3-ը 4 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ավտոմեքենաներն արգելափակվել են Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Սյունիքի մարզի Սիսիան, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքներում և Արարատի մարզի Լանջազատ գյուղում:

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները։

 

  • Կիսվել: