Հուլիս-օգոստոս ամիսներին կանցկացվի ուսուցիչների վերապատրաստում հեռավար կրթություն իրականացնելու համար. Նախարար
Հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանում կանցկացվի ուսուցիչների վերապատրաստում հեռավար կրթություն իրականացնելու համար: Այդ մասին այսօրասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ, այդուհանդերձ, ուսուցիչների վերապատրաստումների իրականացումը չի նշանակում, որ սեպտեմբերին դասերը կշարունակվեն առցանց:
Հարությունյանը հավելել է. «Մենք չունենք որոշում հեռավար ուսուցումը երկարաձգելու մասին: Մենք պետք է առաջնորդվենք իրավիճակով. եթե վիրուսը չլինի, ապա դպրոցները կբացվեն»:



