չորեքշաբթի, օգոստոս 5
5 / 8 / 2026
ՀԾԿՀ-ի որոշմամբ երկարաձգվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի լիցենզիան

ՀԾԿՀ-ի որոշմամբ երկարաձգվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի լիցենզիան

Oգոստոսի 5-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի ունեցած նիստում քննարկվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին տրամադրված «Հրազդան-5» կայանում ջերմային էներգիայի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու հարցը։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից:
 
Ընկերության ներկայացրած հայտը սահմանված կարգով ուսումնասիրվել է հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումների կողմից։ Հայտի վերաբերյալ առարկություններ չեն ներկայացվել, ուստի նիստում քննարկված որոշման նախագիծն ընդունվել է միաձայն։
 
Հանձնաժողովի որոշմամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին տրամադրված ջերմային էներգիայի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի օգոստոսի 13-ը։

 

  • Կիսվել: