երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հսկայական բարդին արմատից պոկվել և ընկել է Դավիթ Հովսեփյանի անվան թիվ 191 հիմնական դպրոցի պարսպի վրա

Հսկայական բարդին արմատից պոկվել և ընկել է Դավիթ Հովսեփյանի անվան թիվ 191 հիմնական դպրոցի պարսպի վրա

Այսօր՝ օգոստոսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 13:05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 83 հասցեում գտնվող՝ Դավիթ Հովսեփյանի անվան թիվ 191 հիմնական դպրոցի մոտ երկաթե ճաղավանդակներով պարսպի վրա է ընկել արմատից կոտրված բարդին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները բենզասղոցով մասնատել են ծառը, հեռացրել երկաթե ճաղավանդակի վրայից և տեղափոխել անվտանգ վայր։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: